Globoesporte-ի փոխանցմամբ ՝ Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոնալդինյոն, եղբոր հետ միասին, շարունակում են կալանքի տակ մնալ Պարագվայում:
Հաղորդվում է, որ հետաքննության ընթացքում Ռոնալդինյոն և Ռոբերտոն կալանքի տակ են պահվելու: Այս գործընթացը կարող է տևել մինչև վեց ամիս:
Եղբայրների փաստաբանները իրենց պաշտպանյալների համար պահանջում էին տնային կալանք, սակայն դատարանը մերժեց այդ հայցը ՝ որոշելով, որ եղբայրները կարող են փախչել, իսկ Բրազիլիան չի հանձնի իր քաղաքացիներին Պարագվային:
Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն և Ռոբերտոն ձերբակալվել էին Պարագվայի օդանավակայանում ՝ ներկայացված կեղծ փաստաթղթերի պատճառով: