Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» ընդունել էր Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլին»։ Հանդիպումն ավարտվեց ռումինական թիմի հաղթանակով, իսկ «Ուրարտուն» ավարտեց ելույթները եվրագավաթային մրցաշարերում։
Հետխաղային ասուլիսի ժամանակ «Ֆարուլի» գլխավոր մարզիչ Գեորգե Հաջին խոսել է խաղի մասին։
«Շնորհավորում եմ մեր երկրպագուներին։ Շնորհակալ եմ հայկական կողմին հյուրընկալության համար։ Բազան նման է մեր ակումբի բազային։ Կարծում եմ, որ թիմերը խաղաոճերով նման էին։ Բավականին լավ խաղակեսեր էին։ Մենք երկրորդ կեսում ավելի լավ գործեցինք՝ հատկապես մենթալ առումով։
Զգուշացրել էի ֆուտբոլիստներին, որ ավելի ուշադիր լինեին պաշտպանական գործողություններում, բայց․․․ կարևորն այն է, որ հաջողության հասանք»,- ասել է Հաջին։