ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում ընդունել էր շվեդական «Կալմարին»:
«Փյունիկը» հաղթեց նաև պատասխան խաղում 2-1 հաշվով (երկխաղյա դիմակայությունում՝ 4-2) և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել երկրպագուներին, որոնք ներկա էին հանդիպմանը։
Մրցակցի խաղը լավ վերլուծել էինք և գտել թույլ կողմերը։ Մեր տղաները շատ լավ գիտեին իրենց գործը խաղադաշտում, կարգապահ ֆուտբոլ ցուցադրեցինք։
Երկրորդ խաղակեսում սխեման փոխեցինք, շատ լավ աշխատեցինք։ Մենք արժանի էինք թե՛ արտագնա խաղում, թե տնային խաղում հաղթանակին»,- ասել է Մելիքյանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։