Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» կմրցի Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլի» հետ (առաջին խաղը՝ 2։3)։
«Ուրարտու» ստադիոնում կայանալիք խաղը կմեկնարկի 20։00-ին։
Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։
«Ուրարտու» — Մելիխով, Անտվի, Ցիմբալյուկ, Զոտկո, Փիլոյան, Մարգարյան, Սալու, Մարկոս, Գրիգորյան, Մաքսիմենկո, Սաբուա։
«Ֆարուլ» — Այոանի, Կիկի, Լարիե, Պոպեսկու, Բորզա, Գրամենի, Նեդելկու, Բալուցա, Մազիլու, Ալիբեց, Բենչաիբ։