Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» ընդունել է Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլին» (առաջին խաղը՝ 2։3)։
Առաջին կեսից հետո տանտերերը հաղթում են 1։0 հաշվով։
11-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել «Ուրարտուի» պաշտպան Նանա Անտվին։ Մինչև ընդմիջում Հայաստանի չեմպիոնը մի քանի իրական գոլային պահ ունեցավ, սակայն չկարողացավ զարգացնել հաջողությունը։ Թիմերը ընդմիջման գնացին 1։0 հաշվով։