Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» կընդունի Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլին»։
Օգոստոսի 3-ին կայանալիք հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ «Ֆարուլի» ֆուտբոլիստ Յոնուց Լարիեն խոսել է սպասվող խաղի մասին։
«Իհարկե, իմ դիրքն ավելի շատ պաշտպանական է, ոչ թէ հարձակողական։ Հուսով եմ, որ վաղն ավելի լավ խաղ կցուցադրենք։ Առաջին խաղում խփած գոլս լիովին պատահական էր, ճիշտ պահին ճիշտ տեղում էի հայտնվել։
Բավականին տպավորված էի մրցակցի խաղով։ 2 թիմերն էլ նման են իրենց խաղով։ Դրական տպավորություն ունեմ մրցակցից, բայց հուսով եմ, որ վաղը հաջողությունը մեզ կուղեկցի։
Հայաստանի մասին լսել էի, քանի որ «Տոբոլում» խաղալու ընթացքում մրցել եմ հայկական թիմի հետ։
Անցած տարի ցույց ենք տվել մեր երկրում, որ բավականին ուժեղ թիմ ենք։ Կարծում եմ, որ վաղը նույնպես հնարավորություն կունենանք ապացուցել դա։ Մրցակիցը նույնպես ցույց տվեց, որ լավ թիմ է»,- ասել է ռումինական թիմի պաշտպանը։
«Ուրարտու» — «Ֆարուլ» հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին՝ «Ուրարտու» ստադիոնում։ Խաղի սկիզբը՝ 20։00։