Գերմանիայի Բունդեսլիգայի 25-րդ տուրի շրջանակում մի շարք խաղեր կայացան:
«Հոֆենհայմն», առանց Ադամյանի, արտագնա խաղում 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «Շալկե 04»-ի հետ: Հայ ֆուտբոլիստը շարունակում է ապաքինվել վնասվածքից:
Երկրորդ հորիզոնականում գնտվող «Լայպցիգը» գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Վոլֆսբուրգի» հետ: Լևերկուզենի «Բայերը» 4 անպատասխան գնդակ ուղարկեց Ֆրանկֆուրտի «Այնթրախտի» դարպասը: «Հերտան» ու «Վերդերը» փոխանակեցին 2-ական գնդակ: «Ֆրայբուրգը» 3-1 հաշվով առավելության հասավ «Յունիոն Բեռլինի» նկատմամբ:
«Հոֆենհայմն» այս խաղից հետո 35 միավորով 9-րդն է, իսկ «Լայպցիգը» 50 միավորորով կմնա երկրորդ հորիզոնականում: