Շաբաթ օրը՝ հուլիսի 29-ին, կայացավ Երկրորդ Բունդեսլիգայի 1-ին տուրի «Ֆորտունա» — «Հերտա» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է Դյուսելդորֆյան թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Սակայն հանդիպումը կհիշվի մեկ այլ պատճառով․ բեռլինյան ակումբը եզակի ձեռքբերում սահմանեց գերմանական ֆուտբոլի համար: Հանդիպմանը միաժամանակ մասնակցեցին երեք եղբայր՝ Բենս Դարդայը, Մարտոն Դարդայը և Պալկո Դարդայը։
Բայց սա դեռ ամենը չէ․ «Հերտայի» գլխավոր մարզիչը երեք եղբայրների հայրը՝ Պալ Դարդայն է։
Բոլոր երեք ֆուտբոլիստները ծնվել են Բեռլինում, երբ նրանց հայրը խաղում էր հենց «Հերտայում»։