Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ շվեդական «Կալմարին»։
«Փյունիկի» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետխաղային ասուլիսը։
«Շնորհակալ եմ տղաներից, որ տվեցին մեզ այսօրվա հաղթանակը։ Սա պատահական հաղթանակ չէր։ Մենք այս հաղթանակի համար շատ ճիշտ, շատ լուրջ ու շատ լավ պատրատվել էինք։ Շատ լավ հասկանում էինք, թե մեր մրցակիցն ինչ ֆուտբոլ պիտի խաղար։ Գիտեինք, թե մենք ինչ ֆուտբոլ պիտի խաղայինք։ Մեր մոտ ստացվեց այն, ինչ պլանավորել էինք, իսկ մրցակիցը չկարողացավ զարմացնել մեզ։ Մենք շատ լավ պատրաստվել էինք»։
Ամբողջական ասուլիսը՝ ստորև․
«Փյունիկ» — «Կալմար» պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին։