Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում խորվաթական «Օսիեկը» 1։0 հաշվով հաղթել է հունգարական «Զալաէգերսեգին»։
Դաշտի տերերի կազմում միակ գոլը 90+1-րդ րոպեին խփել է Ռամոն Միերեզը։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպը Մկրտչյանն «Օսիեկի» մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Պատասխան խաղը կկայնա օգոստոսի 3-ին։ «Օսիեկը» մինչև այդ խաղը ներքին առաջնությունում կմրցի «Ռուդեշի» հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին։