«Ինտեր Մայամիի» մարզաշապիկների վաճառքը Լիոնել Մեսսիի տեղափոխությունից հետո աճել է 25 անգամ։
Ինչպես հայտնում է Marca-ն, Adidas-ը Մեսսիի տեղափոխությունից հետո դժվարանում է բավարարել «Ինտեր Մայամիի» մարզաշապիկների պահանջարկը: Սակայն բրենդը փորձում է շապիկներ արտադրել անհրաժեշտ քանակությամբ։
Հաղորդվում է, որ Մեսսիի համարով և անունով մարզաշապիկներն ամենաարագն են վաճառվել. այժմ դրանք հասանելի են միայն հոկտեմբերին նախնական պատվերով:
Մեսսին իր նորամուտը «Ինտեր Մայամիի» կազմում նշել է հուլիսի 21-ին «Կրուս Ազուլի» դեմ խաղում՝ 94-րդ րոպեին խփելով հաղթական գոլը։ «Ատլանտայի» դեմ խաղում (4:0) արգենտինացին դուբլի հեղինակ դարձավ և գոլային փոխանցում կատարեց։
























































