Հուլիսի 27-ին չեխական Պլզեն քաղաքի «Դուսան Արենայում» կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Պլզեն» (Չեխիա) – «Դրիտա» (Կոսովո) առաջին հանդիպումը:
Հանդիպման մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներ՝ Մեսրոպ Ղազարյանը և Խաչատուր Հովհաննիսյանը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Նույն օրը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Գրուպամա Արենայում» կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) – «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) առաջին հանդիպումը:
Աշոտ Ղալթախչյանը նշանակվել է հանդիպման մրցավար: Մրցավարի օգնականները կլինեն Արթուր Գդլյանը և Սարգիս Հովհաննիսյանը, չորորդ պաշտոնյան՝ Զավեն Հովհաննիսյանը: