«Փյունիկի» պաշտպան Միխայիլ Կովալենկոյին Շվեդիայի մուտքի վիզա չեն տրամադրել։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» կհյուրընկալվի շվեդական «Կալմարին»։
«Փյունիկի» ռուս պաշտպան Միխայիլ Կովալենկոն չի կարողանա մասնակցել Շվեդիայում կայանալիք առաջին հանդիպմանը, քանի որ երկիրը հրաժարվել է նրան վիզա տրամադրել։
Ավելի վաղ Կովալենկոն չէր կարողացել մասնակցել էստոնական «Նարվա Տրանսի» հետ հանդիպմանը, քանի որ Հայաստանում Լիտվայի հյուպատոսությունը հրաժարվել էր խաղացողին վիզա տրամադրել։ Նախորդ մրցաշրջանում նույն պատճառով պաշտպանը չէր կարողացել թիմի հետ մեկնել «Ժալգիրիսի» հետ արտագնա հանդիպմանը։
«Փյունիկի» առաջին հանդիպումը «Կալմարի» հետ կկայանա հինգշաբթի՝ հուլիսի 27-ին: Պատասխան հանդիպումը Երևանում կկայանա օգոստոսի 3-ին։