Այսօր՝ հուլիսի 25-ին, կայացել է ընկերական հանդիպում, որում հանդիպել են «Պարի Սեն Ժերմենն» ու «Ալ Նասրը»։ Խաղն անցկացվել է Ճապոնիայի Օսակա քաղաքի «Նագայ» մարզադաշտում և ավարտվել է 0:0 հաշվով։
Նշենք, որ ՊՍԺ-ի աստղային հարձակվող Կիլիան Մբապեն այս հանդիպմանը չի մասնակցել, քանի որ բաց է թողնում Ճապոնիայում ընթացող հավաքը:
Միաժամանակ «Ալ Նասրի» կազմում խաղադաշտ է դուրս եկել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Նա խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում ու փոխարինվել է խաղի 66-րդ րոպեին։
























































