«Փյունիկի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Հայաստանի Բարձրագու
յն խմբի առաջնության 17-րդ տուրի՝ «Նոայի» հետ խաղում փայլուն գոլի հեղինակ է դարձել:
55-րդ րոպեին Օզբիլիսը հեռահար արտակարգ հարվածով գնդակն ուղարկեց «Նոայի» դապասն ու հավասարեցրեց հաշիվը՝ 2:2:
Նշենք՝ առաջին կեսի վերջնամասում, 0:2 հաշվի պայմաններում, Օզբիլիս անվրեպ է իրացրել նշանակված 11 մետրանոցն ու կրճատել հաշվի տարբերությունը:
Խաղի 60-րդ րոպեին տանտերերն, այդուհանդերձ, կարողացել են նորից առաջ անցնել հաշվի մեջ. Դանու Սպատարուն է գրավել «Փյունիկի» դարպասը՝ 3:2: