Ամերիկյան «Ինտեր Մայամին» բանակցություններ է վարում բրազիլական «Գրեմիոյի» հետ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնել է լրագրող Գաստոն Էդուլն իր Twitter-ում։
Աղբյուրի համաձայն՝ բրազիլական ակումբը մտադիր է ֆինանսական փոխհատուցում ստանալ Սուարեսի հեռանալու համար։ Նշվում է, որ «Ինտեր Մայամին» արդեն համաձայնության է եկել անձամբ ուրուգվայցու հետ՝ անձնական պայմանագրի պայմաններով։
Նշենք, որ ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ինտեր Մայամիի» կազմն արդեն համալրել են հարձակվող Լիոնել Մեսսին, կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը և պաշտպան Ժորդի Ալբան:
























































