«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խախտել է Nike-ի հետ հովանավորչական պայմանագրի պայմանները։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ 38-ամյա ֆուտբոլիստն իր առաջին նախամրցաշրջանային խաղում, որում սաուդյան ակումբը պարտվել էր «Սելտային» (0:5), հանդես է եկել Adidas-ի պաշտպանիչ բարձիկներով:
Ռոնալդուն խաղաց առաջին 45 րոպեները, իսկ երկրորդ խաղակեսը դիտեց պահեստայինների նստարանից։ Սովորաբար Ռոնալդուն խաղում է բարձիկներով, որոնց վրա պատկերված է իր դեմքը, բայց այս դեպքում նա կրում էր Adidas X Pro բարձիկներ:
Պորտուգալացին պայմանագիր է կնքել Nike-ի հետ 2003 թվականին իր կարիերայի սկզբում և այժմ 10 տարվա պայմանագիր է ունի՝ 170 միլիոն եվրոյով: