Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն նորից ձերբակալվել է, տեղեկացնում է Goal-ը:
Հիշեցնենք, որ Պարագվայի ոստիկանությունը ձերբակալել էր բրազիլացուն և նրա եղբորը ՝ Ռոբերտոյին, երկրի սահմանը հատելիս կեղծ փաստաթղթեր կիրառելու համար: Մի քանի օր հետո նրանք ազատ էին արձակվել:
Այժմ, բրազիլացի ֆուտբոլիստը և իր եղբայրը նորից գտնվում են Պարագվայի ոստիկանության բաժամունքի մեկուսացման խցում:
Caso Ronaldinho: Fue allanada la suite donde está hospedado Ronaldinho. Se encontraron, documentos varios, C.I. y pasaportes paraguayos con los nombres de Ronaldinho y su hermano. Investigación en curso. pic.twitter.com/jGO4ZoHNWn
— Fiscalía Paraguay (@MinPublicoPy) March 5, 2020
Հավելենք ՝ Ռոնալդինյոյին ներկայացնող փաստաբանը հաստատել է, որ ֆուտբոլիստն ու նրա եղբայրը դեռևս հետաքննության փուլում են:
Փաստաբանը հայտնել է, որ Ռոնալդինյոն համագործակցել է իշխանությունների հետ: