Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ Բոսնիա և Հերցեգովինայում կայանալիք «Զրինսկի» — «Ուրարտու» պատասխան խաղը կսպասարկի Դանիան ներկայացնող մրցավարական կազմը։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Խաղի գլխավոր մրցավարը կլինի Պետեր Կյեսգորը։ Նրան կօգնեն Յեսպեր Դալն ու Վիկտոր Սկիտեն, չորրորդ պաշտոնյան կլինի Յակոբ Կառլսենը:
Հանդիպումը կկայանա այսօր «Զրինսկի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 22:00-ին: