«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին սկսել է մարզումները թիմի ընդհանուր խմբի հետ:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը կոճի վնասվածք էր ստացել նոյեմբերի 30-ին կայացած` Ա սերիայի 14-րդ տուրի «Լեչչեի» հետ խաղում: Դեկտեմբերին Ռիբերին նաև վիրահատության էր ենթարկվել:
Ա սերիայի ընթացիկ առաջնությունում 36-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 11 հանդիպում և դարձել է 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: