Բրազիլացի նախկին կիսապաշտպան Կական կարող է մարզչի օգնական դառնալ ազգային հավաքականում։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Նշվում է, որ բրազիլացին կարող է համալրել մարզչական շտաբը Կառլո Անչելոտիի գալուց հետո, որը ներկայումս գլխավորում է Մադրիդի «Ռեալը»։
Ավելի վաղ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը հայտնել էր, որ Մադրիդի «Ռեալի» մարզիչը կգլխավորի ազգային հավաքականը 2024 թվականի հունիսի վերջին՝ Կոպա Ամերիկայի ժամանակ։
























































