Բրազիլական «Ֆլումինենսե» ակումբի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ կապված Բրազիլիայի հավաքականում համանման պաշտոնում գլխավոր մարզիչ Ֆերնանդո Դինիզի նշանակման հետ։ Ըստ տեղեկության՝ մասնագետը պետք է համատեղեր աշխատանքը։
«Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը դիմել է ակումբի նախագահին՝ Ֆերնանդո Դինիզին Բրազիլիայի հավաքականում նշանակելու կապակցությամբ։ Նա ասել է, որ մասնագետը հաջորդ տարի կաշխատի հավաքականում և հարցրեց՝ պատրա՞ստ է «Ֆլումինենսեն» բաց թողնել մարզչին։
«Ֆլումինենսեն» խաղերի օրացույցն ուսումնասիրելուց հետո որոշել է, որ նման որոշումը չի խանգարի թիմին։ Աշխարհի առաջնության ընտրական փուլն անցկացվում է կարճ ժամանակում, դրա ընթացքում առաջնությունում դադար է, ուստի դա չի ազդի թիմի վրա»,- ասված է «Ֆլումինենսեի» պաշտոնական կայքի հայտարարության մեջ։
Դինիզը Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչն է լինելու մինչև 2024 թվականի ամառ, որից հետո թիմը կգլխավորի Մադրիդի «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։
























































