«Լոս Անջելես Գելաքսիի» կիսապաշտպան Ռիկի Պուչը խոսել է Լիոնել Մեսսիի և Սերխիո Բուսկետսի MLS տեղափոխության մասին։
«Կարծում եմ, որ այս լիգան մեծ ապագա ունի: Հիմա, երբ Մեսսին և Բուսկետսը ժամանել են… Ես կարծում եմ, որ նրանք շատ բան ունեն տալու այս լիգային, և առաջնությունը կարող է շատ բան տալ նրանց: Կարծում եմ, որ դա հետաքրքիր վայր է սովորելու կամ ավարտելու այն հիանալի կարիերան, որը նրանք ունեցել են: Շատ ուրախ եմ նրանց համար։ Ինձ ամենաշատը դուր եկավ այն, որ այս լիգան բարձր մակարդակ ունի, քանի որ բոլոր թիմերը կարող են հաղթել ցանկացածին, և սա լիգա է, որտեղ մրցակցությունը մեծ է»,- Պուչի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ Մեսսին և Բուսկետսը տեղափոխվել են «Ինտեր Մայամի»:
























































