Լիսաբոնի «Բենֆիկան» կարող է ձեռք բերել արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային արդեն հաջորդ շաբաթ։ Այս մասին գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ գործարքը ստորագրման առանցքային փուլում է։ Սպասվում է, որ տրանսֆերը կփակվի հաջորդ շաբաթ: Դի Մարիան ցանկանում է տեղափոխվել հենց «Բենֆիկա»։ Երբ կողմերը կլրացնեն բոլոր փաստաթղթերը, գործարքը պաշտոնապես կհաստատվի։
Նախորդ մրցաշրջանում 35-ամյա խաղացողը հանդես է եկել «Յուվենտուսում»՝ հեռանալով մեկ տարվա պայմանագրի ավարտից հետո:
























































