Իսպանացի պաշտպաններ Ժորդի Ալբան և Սերխիո Ռամոսը, ովքեր այժմ ազատ գործակալի կարգավիճակում են, կարող են կարիերան շարունակել ԱՄՆ-ում:
Sport.es-ը հայտնում է, որ «Ինտեր Մայամին» հետաքրքրված է «Բարսելոնայի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստների ծառայություններով:
Հունիսին Ֆլորիդան ներկայացնող թիմի շարքերը համալրեցին արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին և իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։
Նախորդ մրցաշրջանում Ալբան Լա Լիգայում անցկացրել է 24 հանդիպում «Բարսելոնայի» կազմում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ռամոսը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս ՊՍԺ-ում: Սերխիոն Լիգա 1-ում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
























































