«Վիսել Կոբեն» հայտարարել է Անդրես Ինյեստայի հեռանալու մասին:
Այսօր կիսապաշտպանը վերջին խաղն է անցկացրել ճապոնական թիմի կազմում՝ «Կոնսադոլե Սապորոյի» դեմ (1:1): Նա խաղադաշտը լքել է 57-րդ րոպեին։ Իսպանացու պատվին կազմակերպվել է հրաժեշտի հատուկ արարողություն։
«Մենք միասին կռվեցինք 5 մրցաշրջան, երբ նա հեռացավ «Բարսելոնայից»: Մեզ հիացրել էր այն ֆուտբոլիստը, որը խաղում էր կախարդի պես։ Առաջին գավաթը, առաջին միջազգային հանդիպումները…
Նա նոր էջ բացեց «Վիսել Կոբեի» պատմության մեջ՝ տանելով Ասիայի լավագույնի կոչմանը. դա այն է, ինչին մենք պետք է ձգտենք: Նրա խաղը երբեք չի մոռացվի։
Շնորհակալություն Անդրեսին մեզ հետ 5 մրցաշրջան անցկացնելու համար»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Ինյեստան հանդես էր գալիս «Վիսել Կոբեում» 2018 թվականից՝ նրա կազմում դառնալով գավաթակիր (2019) և Ճապոնիայի Սուպերգավաթակիր (2020 թ.)։