Մարկուս Թյուրամը միացել է «Ինտերին»: Իտալական ակումբը հայտարարել է 25-ամյա հարձակվողի հետ պայմանագիր կնքելու մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Թյուրամի վերջին ակումբը Մյոնխենգլադբախի «Բորուսիան» էր։ Ֆրանսիացին այնտեղ անցկացրել է 4 մրցաշրջան։