«Ալ Իթիհադը» բանակցություններ է սկսել «Սելթիկի» հետ՝ կիսապաշտպան Ժոտայի հնարավոր տեղափոխության շուրջ, հայտնում է Sky Sports-ը։
Սաուդյան ակումբը պատրաստ է տրանսֆերի համար վճարել 25 միլիոն ֆունտ։
«Սելթիկը» ցանկանում է թիմում պահել 24-ամյա ֆուտբոլիստին։ Ժոտան «Սելթիկ» է տեղափոխվել 2021 թվականին «Բենֆիկայից»։
Նախորդ մրցաշրջանում պորտուգալացին դարձել է 15 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
























































