Կայացան ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները A խմբում։
Ճամայկայի հավաքականը 4-1 հաշվով հաղթեց Տրինիդադ և Տոբագոյի թիմին։ Ճամայկացիների կազմում դուբլ գրանցեց Դեմարայ Գրեյը։
ԱՄՆ-ի հավաքականը 6-0 հաշվով հաղթեց Սենտ Կիտս և Նևիսի ընտրանուն:
Իր հաշվին հեթ-տրիկ գրանցեց երիտասարդ հարձակվող Ֆերեյրան, Միխայլովիչը դուբլ գրանցեց, ևս մեկ գոլ էլ խփեց Ռեյնոլդսը։
























































