«Սոչիի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն մոտ օրերս պայմանագիր կկնքի «Զենիթի» հետ:
«Սոչիի» կիսապաշտպանը բուժզննում է անցել «Զենիթ» տեղափոխվելուց առաջ։ Նա 5 տարվա պայմանագիր կկնքի ՌՊԼ-ի գործող չեմպիոնի հետ, հայտնում է լրագրող Իվան Կարպովը։
Կովալենկոն անցած մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Կռիլյա Սովետովի» կազմում:
Բոլոր մրցաշարերում նա մասնակցել է 30 հանդիպման, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































