«Տոտենհեմը» հայտարարել է «Էմպոլիի» դարպասապահ Գուլիելմո Վիկարիոյի հետ պայմանագիր կնքելու մասին։ 26-ամյա իտալացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը։
Դարպասապահը հանդես կգա 13-րդ համարի ներքո։ Լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 17,2 միլիոն ֆունտ, հայտնում է Sky Sports-ը:
Անցած մրցաշրջանում Վիկարիոն Ա Սերիայում անցկացրել է 31 հանդիպում, բաց է թողել 39 գոլ և 7 անգամ անառիկ պահել դարպասը։
























































