Ռուդ Գուլիտը կասկածում է Վիրջիլ վան Դեյկի և Ֆրենկի դե Յոնգի առաջնորդական որակներին։
«Կարծում եմ՝ Վան Դեյկն ու դե Յոնգը չունեն առաջնորդի որակներ։ Իրականում ես նրանցից պահանջում եմ մի բան, որը նրանք չունեն։ Նրանք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն սեփական խաղին։
Մարզչի համար դժվար է աշխատել առանց առաջատարների խաղադաշտում, և ենթադրվում էր, որ վան Դեյկն ու դե Յոնգը կլինեն առաջատարները»,- ասել է Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը De Telegraaf-ին տված հարցազրույցում:
























































