Մոսկվայի բնակարաններից մեկում գտնվել է մահացած երիտասարդ զույգ, հայտնում է TACC-ը:
Ըստ աղբյուրի, աղջիկը և նրա ընկերը մահացել են շմոլ գազի թունավորումից: Նշվում է, որ մահացած աղջիկը 18-ամյա պրոֆեսիոնալ շախմատիստ ուկրաինուհի Ալեքսանդրա Վերնորգորան է:
Երիտասարդ տղայի ինքնության մասին չի հաղորդվում, բայց աղբյուրը պարզել է, որ տղան նույնպես շախմատիստ է` արագ շախմատի Օդեսայի և Ուկրաինայի չեմպիոն 27-ամյա Ստանիսլավ Բոգդանովիչը: