Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին աստղ Ռոնալդինյոն ազատ է արձակվել, հայտնում է The Sun-ը:
Հինգշաբթի օրը Պարագվայի ոստիկանությունը ձերբակալել էր բրազիլացուն և նրա եղբորը ՝ Ռոբերտոյին, երկրի սահմանը հատելիս կեղծփաստաթղթեր կիրառելուհամար:
Աղբյուրի համաձայն, Ռոնալդինյոն մռայլ տեսք է ունեցել այն բանից հետո, երբ նրան բաց են թողե դատախազությունում ութ ժամ տևած հարցաքննությունից հետո: Նախկին ֆուտբոլիստը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին և ուղիղ գնացել իր հյուրանոց:

Ռոնալդինյոյին ներկայացնող փաստաբանը հաստատեց, որ ֆուտբոլիստն ու նրա եղբայրը դեռևս հետաքննության փուլում են: Փաստաբանը ասաց, որ Ռոնալդինյոն համագործակցել է իշխանությունների հետ:
«Ռոնալդինյոն և նրա եղբայրը ոչ մի սահմանափակում չունեն իրենց ազատության մեջ, բայց նա որոշեց մնալ Պարագվայում ՝ մինչև դատական որոշում կայացվի: Նա գիտակցում է, որ կարող է մեղադրանք առաջադրվել: Մենք խորհուրդ տվեցինք, որ նա պատասխանի իրեն այսօր տրված հարցերին, քանի որ մենք գիտենք և հաստատում ենք, որ նա որևէ հանցավոր գործողություն չի կատարել»,- փաստաբանին մեջբերում է The Sun- ը:
