«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հրապարակել է գրառում, որում շնորհակալություն է հայտնել բոլորին ծննդյան օրվա առթիվ արված մաղթանքների համար։ Հունիսի 24-ին Լեոն դարձավ 36 տարեկան։
«Շատ շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար: Ինձ շատ է դուր գալիս, որ այս տարի կարող եմ նշել այս օրը Ռոսարիոյում այն մարդկանց հետ, ում ես շատ եմ սիրում։ Ամուր գրկում եմ բոլորին»,- գրել է Մեսսին սոցցանցում՝ կցելով ընտանեկան լուսանկար։