«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Նյուելս Օլդ Բոյսի», Մադրիդի «Ատլետիկոյի», «Լիվերպուլի» և Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մաքսի Ռոդրիգեսի հրաժեշտի խաղում։
Խաղը կայացել է Ռոսարիոյի «Մարսելո Բիելսա» մարզադաշտում Արգենտինայի հավաքականի և «Նյուելս Օլդ Բոյսի» միջև, որի սանն են հանդիսանում Ռոդրիգեսն ու Մեսսին։
Հանդիպումն ավարտվել է 7-5 հաշվով՝ հօգուտ «Նյուելս Օլդ Բոյսի»։
Լիոնելը գոլի հեղինակ է դարձել 4-րդ, 36-րդ և 44-րդ րոպեներին։
























































