ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության նոր ձևաչափի մասին.
Մրցաշարը 2025 թվականին կանցկացվի ԱՄՆ-ում և առաջին անգամ կանցկացվի 32 թիմի մասնակցությամբ։ Մրցաշարին նախորդող չորս մրցաշրջաններում իրենց կոնֆեդերացիաների (Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, ԿՈՆԿԱԿԱՖ և ԿՈՆՄԵԲՈԼ) գլխավոր գավաթի հաղթողները, ինչպես նաև չորս տարվա արդյունքներով Օվկիանիայի մեկ թիմը ուղիղ ուղեգրեր կստանան դեպի մրցաշար։
«Աշխարհի ակումբային առաջնությունը կլինի էլիտար պրոֆեսիոնալ ակումբային ֆուտբոլի գագաթնակետը:
Անհրաժեշտ ենթակառուցվածքի և հսկայական հետաքրքրության շնորհիվ ԱՄՆ-ն իդեալական վայր է նոր համաշխարհային մրցաշար անցկացնելու համար»,- Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
























































