Որոշվել է 2024 թվականի ֆուտզալի աշխարհի գավաթի անցկացման վայրը. մրցաշարը պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի Ուզբեկստանում։
Այս մասին հայտնում է տեղի ֆուտբոլային ասոցիացիան։
«Մեր երկիրն առաջին անգամ կընդունի ֆուտզալի աշխարհի առաջնությունը»,- ասվում է Ուզբեկստանի ֆուտբոլի ասոցիացիայի հայտարարության մեջ։
Համապատասխան որոշումն ընդունվել է ՖԻՖԱ-ի խորհրդի նիստում։ Մրցաշարը կհյուրընկալի Տաշքենդը։
























































