Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերում Հայաստանը ևս մեկ մեդալ է ապահովել:
Կարատեիստ Անիտա Մակյանը, հաղթելով իսպանացի և ուկրաինացի մարզուհիներին, դուրս է եկել կիսաեզրափակիչ, ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Սա պատմական նվաճում է Հայաստանի կարատեի պատմության մեջ:
Այսօր ավելի ուշ Անիտան եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Շվեյցարիայի ներկայացուցչի հետ: