Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CONMEBOL) հաստատել է 2024 թվականի Ամերիկայի գավաթի անցկացման ժամկետները։ Մրցաշարը կանցկացվի ԱՄՆ-ում հունիսի 20-ից հուլիսի 14-ը։
2024 թվականի մրցաշարին կմասնակցեն 10 թիմ Հարավային Ամերիկայից, ինչպես նաև Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլային կոնֆեդերացիայի 6 ներկայացուցիչներ: Վերջիններս կընտրվեն ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի 2023/2024 մրցաշրջանի արդյունքներով։
2024 թվականի Ամերիկայի գավաթը պետք է կայանար Էկվադորում, սակայն երկիրը հրաժարվել է այդ իրավունքից՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Մրցաշարը տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ մեկ անգամ այն արդեն անցկացել էր՝ 2016 թվականին։
Վերջին անգամ մրցաշարն անցկացվել է 2021 թվականին Բրազիլիայում և գավաթակիր է դարձել Արգենտինայի հավաքականը։
























































