Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարող է ժամանակավորապես դադարեցնել ելույթները Բելգիայի հավաքականում, հայտնում է լրագրող Միգել Անխել Դիասը։
Սակայն, ինչպես հայտնում է ինսայդերը, դարպասապահը ծրագրում է դադարեցնել կարիերան ոչ թե գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյի հետ կոնֆլիկտի, այլ դարպասապահների մարզիչ Էրվին Լեմմենսի հեռացման պատճառով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 31-ամյա դարպասապահը լքել է Բելգիայի հավաքականի ճամբարը Էստոնիայի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղից առաջ (3-0): Հաղորդվում էր, որ խաղացողի հեռանալու պատճառը դժգոհությունն է եղել այն բանից, որ Կևին դե Բրույնեի բացակայությամբ հավաքականում ավագի թևկապը նա չի ստացել, այլ Ռոմելու Լուկակուն։
Տեդեսկոն հաստատել էր այս վարկածը, սակայն ավելի ուշ դարպասապահը հայտարարել է, որ վնասվածքի պատճառով է հեռացել ազգային թիմից։
























































