Կիսապաշտպան Անխել դի Մարիան տեղափոխվում է Պորտուգալիայի առաջնություն. ինչպես հայտնում է Record-ը, 35-ամյա վինգերի նոր աշխատավայրը կլինի Լիսաբոնի «Բենֆիկան»:
Կողմերը բանակցություններ են վարել և պայմանավորվել մեկ տարվա պայմանագիր կնքել։
Բանակցություններում կարևոր գործոն է եղել «Արծիվների» պաշտպան Նիկոլաս Օտամենդին, ով Անխելի գործընկերն է ազգային հավաքականում։
Այս ամսվա սկզբին դի Մարիան հայտարարեց Թուրինի «Յուվենտուսից» հեռանալու մասին։ Նախորդ մրցաշրջանում արգենտինացին «ծեր սինյորայի» կազմում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով ութ գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
























































