Վրաստանում և Ռումինիայում ընթացող Եվրոպայի 2023 թվականի երիտասարդական առաջնության խմբային փուլի 1-ին տուրում Իսպանիայի հավաքականը հաղթեց Ռումինիային (3-0):
Ալեքս Բաենան (55-րդ րոպե), Խուան Միրանդան (62) և Սերխիո Գոմեսը (90+5) գոլի հեղինակ են դարձել մրցաշարի տանտերերի հետ խաղում:
Իսպանիայի հավաքականը վաստակեց 3 միավոր և գլխավորեց B խմբի մրցաշարային աղյուսակը։ Խմբի մյուս խաղում Ուկրաինան 2-0 հաշվով հաղթեց Խորվաթիային։
A խմբում Բելգիան և Նիդեռլանդները չպարզեցին հաղթողին՝ 0-0, իսկ Վրաստանի հավաքականը հաղթեց Պորտուգալիային 2-0 հաշվով։
























































