Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, կարգապահական կոմիտեն եվրագավաթային 4 խաղով որակազրկել է «Ռոմայի» պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։
Պատճառը «Սեւիլիայի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակչի գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորի հետ կոնֆլիկտն էր։
Հիշեցնենք, որ հռոմեացիները պարտվել են 11 մետրանոց հարվածաշարում, որից հետո դժգոհ Մոուրինյոն ավտոկայանատեղիում սպասել է մրցավարին և վիրավորական խոսքեր ասել վերջինիս: