Գանացի հարձակվող Ասամոա Գյանը Ակրայում կայացած միջոցառման ժամանակ հայտարարել է, որ ավարտում է կարիերան: 37-ամյա ֆուտբոլիստն իր ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 109 խաղում խփելով 51 գոլ։
«Ես կօգտագործեմ իմ փորձն ու գիտելիքները մարզչական, ֆուտբոլային բիզնեսի և սկաուտության ոլորտում»,- ասել է Գյանը իր թվիթերյան էջում հրապարակած ելույթում։
Գանայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը խաղացել է աշխարհի երեք առաջնություններում, նվաճել Աֆրիկայի ազգերի գավաթի երեք մեդալ՝ երկու արծաթ և մեկ բրոնզ։
Գյանը խաղացել է իտալական «Ուդինեզեում» և «Մոդենայում», ֆրանսիական «Ռենում», անգլիական «Սանդերլենդում», Էմիրաթների «Ալ Այն» և «Ալ Ահլի» ակումբներում, չինական «Շանհայ ՍԻՊԳ»-ում, թուրքական «Կայսերիսպորում», հնդակակն «Նորթ Իսթ Յունայթեդում», Գանայի՝ «Լիբերթի Պրոֆեսիոնալսում» և «Լեգոն Սիթիսում»:
























































