37-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի հեռանա ազգային թիմից Ազգերի լիգայի եզրափակչում պարտվելուց հետո։ Այս մասին հայտնում է խորվաթական 24sata լրատվամիջոցը։
Սպասվում է, որ 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը ֆուտբոլիսի համար կլինի վերջին մրցաշարը ազգային հավաքականի մարզաշապիկով։
Նախորդ մրցաշրջանը Մոդրիչը անցկացրել է Մադրիդի «Ռեալի» կազմում։ Հայտնի է, որ խաղացողը առաջարկներ է ստանում Սաուդյան Արաբիայից:
























































