Անգլիայի հավաքականը սեփական հարկի տակ ջախջախեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։ Հանդիպումը կայացել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում։
Բրիտանացիները յոթ անպատասխան գնդակ ուղարկեցին իրենց մրցակցի դարպասը: «Արսենալի» վինգեր Բուկայո Սական դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
Անգլիացիները զբաղեցնում են առաջին տեղը C խմբում: Գարեթ Սաութգեյթի թիմը 4 խաղում վաստակել է 12 միավոր:
ԱՆԳԼԻԱ — ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱԿԵԴՈՆԻԱ 7-0 (3-0)
Գոլերը՝ Քեյն, 29 (1:0); Սակա, 39 (2:0); Ռեշֆորդ, 45 (3:0); Սակա, 47 (4:0); Սակա, 51 (5:0); Ֆիլիպս, 64 (6:0); Քեյն, 73 (7:0).
Այս խմբի մյուս խաղում Ուկրաինան 1-0 հաշվով հաղթեց Մալթային։ Հանդիպման միակ գոլը խփեց Ցիգանկովը։
























































