Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է թիմի ավագ Լուկա Մոդրիչի ապագայի մասին։
«Լուկան ֆենոմենալ հանդիպում անցկացրեց, նա անդադար վազեց 120 րոպե, և ես կարող եմ միայն հպարտանալ նրանով: Նրա որոշելիքն է՝ ավարտել կարիերան հավաքականում, թե ոչ։ Սա նրա անձնական ընտրությունն է»,-Դալիչի խոսքերն է մեջբերում Xtra-ն։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Մոդրիչը կարող է ավարտել կարիերան ազգային հավաքականում Ազգերի լիգայի ավարտին։
Երեկ Խորվաթիայի հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Իսպանիայի հավաքականին Ազգերի լիգայի եզրափակիչում։
























































