Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լովրո Մայերը մեկնաբանել է Ազգերի լիգայի եզրափակչում կրած պարտությունը։
«Մենք տխուր ենք, հատկապես ես, քանի որ ինձ չհաջողվեց 11-մետրանոցն իրացնել, բայց սա ֆուտբոլ է։ Մենք տվեցինք այն ամենը, ինչ ունեինք, բայց պարտվեցինք 11-մետրանոցներով: Լավ մրցաշար անցկացրինք»,- Մայերի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Նիդերլանդներում կայացած Ազգերի լիգայի եզրափակիչում մրցեցին Խորվաթիայի ու Իսպանիայի հավաքականները։ Խաղն անցավ հավասար պայքարում, հիմնական ժամանակում թիմերին չհաջողվեց գրավել միմյանց դարպասը։
Լրացուցիչ 30 րոպեներում նույնպես դարպասի գրավում չարձանագրվեց ու թիմերը հաղթողին որոշեցին 11-մետրանոց հարվածաշարերում, որտեղ ավելի դիպուկ էին իսպանացիները։
























































