Պաշտպան Տոմաս Արաուխոն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Լիսաբոնի «Բենֆիկային», գտնվում է ԱՊԼ-ի և Բունդեսլիգայի ակումբների հեաքրքրության ոլորտում։
Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը կփոխի թիմն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Միաժամանակ, չեն նշվում այն ակումբների անունները, որոնք հետաքրքրված են ֆուտբոլիստի ծառայություններով։
Նախորդ մրցաշրջանում պաշտպանը վարձավճարով խաղում էր «Ժիլ Վիսենտեում»։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է հինգ միլիոն եվրո։
























































